вторник, 25 июля 2017 г.

Տեխնոլոգիա

Դալտոնիզմ

Դալտոնիզմ

                    
 Դալտոնիզմը սովորաբար բնածին վիճակ է, որն առաջանում է գենետիկական արատների պատճառով: 
Սակայն այն կարող է դրսևորվել նաև կյանքի ընթացքում` աչքի վնասվածքի, տեսողական նյարդի հիվանդությունների պատճառով, նաև օրգանիզմի տարիքային փոփոխությունների արդյունքում: Դալտոնիզմը կամ գունային կուրությունը ոչ թե հիվանդություն է, այլ տեսողության առանձնահատկություն, երբ մարդը չի կարողանում տարբերել գույներն ու երանգները: Դալտոնիզմը XVIII  դարի վերջին առաջին անգամ նկարագրել է Ջոն Դալտոնը: Նա ի ծնե չէր տարբերում կարմիր և կանաչ գույնի երանգները և դա գիտակցեց միայն 26 տարեկանում, ինչից հետո էլ սկսեց ուսումնասիրել այս թեման:
Ինչու մարդը չի կարողանում տարբերել գույները
Աչքի ցանցենու կենտրոնական մասում տեղակայված են գունազգայուն ընկալիչներ: Դրանք նյարդային բջիջներ են, որոնց մեջ պարունակվում են գունազգայուն գունանյութերի մի քանի տեսակներ` էրիտրոլաբ, քլորոլաբ և ռոդոպսին: Գունային նորմալ տեսողությամբ մարդիկ ընկալիչներում անհրաժեշտ քանակությամբ ունեն գունային բոլոր երեք տեսակներն էլ: Դալտոնիզմով մարդկանց մոտ այս գունանյութերն ախտահարված են կամ ընդհանրապես գոյություն չունեն: Ամենից հաճախ հանդիպում է կարմիր գունանյութի արատը:

Դալտոնիզմի ժառանգական փոխանցումը պայմանավորված է X-քրոմոսոմի արատներով և գործնականում միշտ  մորից գենետիկորեն անցնում է որդուն: Դրա հետ մեկտեղ, գենը կրող կինը սովորաբար նորմալ է տեսնում, իսկ նրա որդու մոտ դալտոնիզմի առաջացման հավանականությունը 50% է կազմում: Աղջիկների մոտ գունային տեսողության խանգարումներ հազվադեպ են հանդիպում: Դրա համար նրանք պետք է ժառանգեն երկու ծնողների արատային X-քրոմոսոմները:

Դալտոնիզմի տարբեր աստիճաններով տառապում է տղամարդկանց 2-8%-ը:
 Դալտոնիզմի տեսակները

Գոյություն ունեն տերմիններ±±, որոնք նշանակում են գունային կուրության այս կամ այն տեսակը: 

Պրոտանոպիան թույլ չի տալիս կանաչ երանգները կարմիրից տարբերել: 

Դեյտերանոպիայի դեպքում անհնար է կանաչ գույնը տարբերել կապույտից:

Կապտա-մանուշակագույն լուսապատկերի հատվածի գունային կուրությունը կոչվում է տրիտանոպիա, այն շատ հազվադեպ է հանդիպում: Հետաքրքիր է, որ նա, ով տառապում է տրիտանոպիայով, ոչ միայն չի տարբերում կապույտ գույնի երանգները, այլ նաև տառապում է, այսպես կոչված, հավկուրությամբ. մթության մեջ առարկաները վատ է տեսնում:

Գոյություն ունի դալտոնիզմի նաև չորրորդ տեսակը` աքրոմասիան: Սա  ամենածանր ձևն է, երբ մարդը, բառի բուն իմաստով, շրջապատող աշխարհն ընկալում է սև-սպիտակ գույներով:

Շնաձկները տառապում են դալտոնիզմով, այսպիսի եզրահանգման են եկել Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Այս ստորջրյա գիշատիչները շուրջբոլորն ամեն ինչ սև-սպիտակ գույներով են տեսնում:

Դալտոնիզմի ախտորոշումը

Դալտոնիզմի ճիշտ ախտորոշում կայացնելու և տեսակը որոշելու համար կօգնի Ռաբկինի գունային աղյուսակը: Դա 27 գունային վանդակներ են, որոնք լցված են միևնույն պայծառության պատկերային շրջանակներով: Դրանցում զետեղված են տարբեր երանգների երկրաչափական պատկերներ և թվեր: Գունային կուրությամբ տառապող մարդը դրանք տարբերել չի կարող:

Ինչպես իմանալ, որ երեխան դալտոնիկ է

Բավական բարդ է որոշել, արդյոք երեխայի մոտ դալտոնիզմ առկա է, թե ոչ, քանի որ նա մոտ 3 տարեկանում է միայն սկսում տարբերել գույները: Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է երեխան գունազարդում նկարները, օրինակ, եթե նա խոտը գունավորում է շագանակույն  կամ կարմիր երանգով, իսկ երկինքը` կանաչ: Կա ևս մեկ հետաքրքիր միջոց, որոշելու թե մանկիկի մոտ դալտոնիզմ առկա է, թե ոչ: Նրա առաջ դրեք միանման առարկաներ, օրինակ, երկու կոնֆետ: Դրանք պետք է տարբերվեն միայն գույնով, մեկը` մոխրագույն կամ սև փաթեթավորմամբ, մյուսն ավելի վառ գույնի: Սովորաբար երեխան ձգտում է գունավորին, իսկ,  եթե նա վատ է տարբերում գույները, ապա կվերցնի որը պատահի: Եթե երեխան հիմնական գույները ճիշտ չի անվանում, իսկ  բաց կանաչավուն կամ բաց վարդագույն առարկաները սպիտակ է տեսնում, դա նույնպես կասկածի տեղիք է տալիս, որ նրա մոտ գունային կուրություն է:

Ինչպես է բուժվում դալտոնիզմը

Ցավոք, դալտոնիզմն անբուժելի է: Գիտնականները մեկ անգամ չէ, որ փորձել են դալտոնիկների գունային առանձնահատկությունները փոխհատուցել ամեն տեսակի ակնոցների և կոնտակտային ոսպնյակների օգնությամբ, որոնք ներկված են եղել յուրահատուկ ձևով: Սակայն այս փորձերն անարդյունք են եղել, քանի որ գիտնականներին հաջողվել է միայն գունավորել պատկերը, դրա հետ մեկտեղ, նրանք չեն կարողացել հաշվի առնել մարդու գունային ընկալման հոգեֆիզիոլոգիան:

Այնուամենայնիվ, գիտնականները շարունակում են  տեսողության նման առանձնահատկությունների բուժման մեթոդներ մշակել: Օրինակ, վերջերս, Վաշինգտոնի համալսարանի բժիշկները կարողացել են դալտոնիզմից բուժել երկու փորձակապիկների: Փորձարկումների ընթացքում գիտնականները կենդանիների աչքերի ցանցենու հատվածում ներմուծել են անվտանգ վիրուս, որն իր գենոմի մեջ պարունակում է գունազգայուն ընկալիչի պակասող գենը: Երկու կապիկներն էլ, փորձարկումից հետո մոխրագույն ֆոնի վրա սկսել են տարբերել կարմիր և կանաչ երանգները:

Առաջիկայում գիտնականները պատրաստվում են մի շարք հետազոտություններ անցկացնել, որոնք կոչված են ապացուցելու, որ տվյալ մեթոդն անվտանգ է մարդկանց համար: Եվ այդ ժամանակ բուժման այս մեթոդը կարող է օգտագործվել դալտոնիզմով տառապող մարդկանց բուժման համար:

Մկանների կառուվածքը և գործողությունները.

Մկանների կառուվածքը և գործողությունները.
Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից։ Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածի ծավալը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր ծավալի 50 %-ը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան։ կմախքային մկանների գործունեությունը կարգավորվում է նյարդային համակարգով, նրանք զուրկ են ինքնավարությունից, որի համար կոչվում են կամային։ Մկանները հարուստ են արյունատարանոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։

Մակուղեք

Մակուղեք

Մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին մասում, միացած է ենթատեսաթմբին։ Այն ձվաձև, սիսեռի մեծության 0,5-0,7 գ զանգվածով մարմին է։ Բաղկացած է 3 բլթերից, որոնք արտադրում են տարբեր հորմոններ։ Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի (մակերիկամ, վահանաձև և սեռական գեղձեր) աշխատանքը, հսկում է մեզի գոյացման գործընթացը, օրգանիզմի աճը ու ֆիզիկական զարգացման գործընթացները, սեռական հասունացումը, նյութափոխանակությունը, նյարդային ու մտավոր ունակությունները, կապակցում օրգանների ու նրանց համակարգերի գործունեությունը և մաշկի գունավորումը։ Մակուղեղի հորմոններից են աճի հորմոնը,որը կարգավորում է օրգանների ու հյուսվածքների աճը։ Մակուղեղում սինթեզվում են նաև որոշ ներզատական գեղձերի գործունեությունը կարգավորող հորմոններ։

Մարդու Աչք

Մարդու Աչք
Աչք, (լատ.՝ oculus) լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Տեսողական վերլուծիչը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկաններըհոնքերը, կոպերը, արտևանունքներըշաղկապենինարցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։
Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

Տափակ որդեր

Կառուցվածք

Առաջին եռաշերտ կենդանիներն են։ Երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը ներկայացված է պարենքիմայով և առանձին մկանային հյուսվածքով (աղեխորշավորներն ունեն ծածկույթամկանային և մարսողամկանային ամբողջական հյուսվածքներ)։ Մարմինը տափակեցված է դորզովենտրալ (մեջքափորային) ուղղությամբ և ձգված է երկարությամբ, խոռոչ չունի։
Ներքին օրգաններ
Ներքին օրգաններն ընկղմված են պարենքիմայի (շարակցական հյուսվածքի) մեջ։ Այդ պատճառով տափակ որդերին հաճախ անվանում են պարենքիմային։ Ցածր աստիճանի կազմավորված կենդանիներ են։ Տափակ որդերն առաջին կենդանիներն են, որոնց մոտ երևան են եկել մարմնի երկկողմ համաչափությունը, մարսողության և արտաթորության օրգանները։ Սրանց մոտ առաջին անգամ դիտվում է նաև կենդանու վարքագիծը կարգավորող կենտրոնական նյարդային ապարատ՝ զույգ ուղեղային հանգույցներ («գլխուղեղ»)։ Վերջիններից սկիզբ են առնում երկայնակի նյարդային բներ, որոնք միանում են իրար լայնակի նյարդային թելերով։
Մարսողական համակարգԱրյունատար և շնչառական օրգաններ չունեն։
Մարսոական համակարգը սկսվում է բերանային անցքով, որին հաջորդում են ըմպանըկերակրափողը և երկճյուղ կույր վերջացող ազիները։ Հետանցքը բացակայում է, և կերային մնացորդներն օրգանիզմից դուրս են բերվում բերանով։ Տրեմատոդների որոշ տեսակների աղիքային ճյուղերի հետին մասերը բացվում են միզապարկի մեջ կամ մաշկամկանային շերտի արտաքին մակերեսին։

Սեռական համակարգ 

Սեռական օրգանները զբաղեցնում են մարմնի հիմնական մասը։ Սեռական համակարգը բավականին բարդ է։ Այն բաղկացած է ոչ միայն սեռական գեղձերից, այլև սեռական ծորաններից ու լրացուցիչ օրգաններից։ Թարթչապատ թրթուրը (միրացիդ) ներթափանցում է մակաբույծի միջանկյալ տիրոջ (խխունջի) օրգանիզմ, որտեղ միրացիդից ձևավորվում է սպորոցիստ, ապա՝ ռեդիա, որից հետագայում զարգանում են ցերկարները։ Վերջինների գործունեության շնորհիվ ձվաբջիջը ապահովվում է սննդանյութերով, ձևավորվում է նրա թաղանթը և գոյանում բոժոժ։ Որպես կանոն հերմաֆրոդիտներ են, ունեն զուգավորման ապարատ։
Արտաթորության համակարգ
Արտաթորության համակարգը (պրոտոնեֆրիդիա) խողովակների բարդ ցանց է։ Նյարդային համակարգը բաղկացած է զույգ գլխային հանգույցներից՝ տեղակայված ըմպանի մոտ և նրանից դուրս եկող 3 զույգ նյարդային փողերից։ Սեռահասուն ձևերը ողնաշարավոր կենդանիների և մարդու մակաբույծներ են, իսկ թրթուրայինները՝ խխունջների, որոշ դեպքերում՝ նաև այլ անողնաշարավորների։

Տեսակներ

Հայտեի է շուրջ 7 հազար տեսակ՝ լայնորեն տարածված բնության մեջ։ Տափակ որդերի տիպը ստորաբաժանվում է 4 դասերի։ Բացի նշված դասերից տափակ որդերի տիպը, ըստ Վ.Ա. Դոգելի դասագրքի, ընդգրկում է նաև երեք դաս:

Ցեստոդակերպերի
Օրտոնեկտիդների
Դիցիեմիդների



Արտաքին կառուցվածքի առանձնահատկություններ

Բոլոր չորս դասերի ներկայացուցիչների մեծ մասը հանդիսանում են մարդու և կենդանիների մակաբույծներ։ Թարթիչավոր որդերի դասի ներկայացուցիչների մեծ մասն ազատ ապրող կենդանիներ են, որոնք բնակվում են քաղցրահամ, աղային ջրավազաններում, հողում։ Սրանց մեջ կան նաև մակաբուծային ձևեր, որոնցից հավանաբար առաջացել են մյուս երեք՝ լրիվ մակաբուծային տեսակներով ներկայացված դասերը։ Սակայն, ինչպես ազատաբնակները, այնպես էլ մակաբույծները ունեն կազմության որոշ ընդհանուր գծեր։

Թարթիչավոր որդերի կամ տուրբելարիաների դասը ընդգրկում է շուրջ 3000 տեսակ, որոնք մեծամասամբ սողուն, բենթոսային կենդանիներ են։ Մանր տեսակների մարմնի երկարությունը տատանվում է մի քանի միլիմետրի սահմաններում, խոշորները՝ հասնում են տասնյակ սանտիմետրերի։ Բայկալ լճի Polycotylus որդի երկարությունը հասնում է 30 սմ, արևադարձային գոտու ցամաքային որոշ տեսակներինը՝ 50-60 սմ։ Մեծ մասի մարմինը տափակացած է դորզովենտրալ (մեջքափորային) ուղղությամբ։ մարմինը տերևաձև կամ իլիկաձև է, գույնը՝ կանաչ, կարմիր, դեղին, սև, վարդագույն, մանուշակագույն։ 

Տուրբելարիաների մարմինը պատված է միաշերտ թարթիչավոր էպիթելով։ Նրա տակ գտնվում են բազմաթիվ միաբջիջ մաշկային գեղձեր՝ լորձնային կամ մանվածքային, սոսնձային, սպիտակուցային, որոնց ծորանները բացվում են դուրս։
Մոնոգենետիկ ծծող որդեր
Մոնոգենետիկ ծծող որդերի դասը ընդգրկում է շուրջ 1500 տեսակի որդեր, որոնք հանդիսանում են ձկների, հազվադեպ երկենցաղների և սողունների արտաքին օրգանների՝ մաշկի, խռիկների մակաբույծներ (էկտոպարազիտներ)։ Ոմանք արտաքին օրգաններից անցել և հարմարվել են ներքին օրգանների ՝ աղիքների, միզափամփուշտի մակաբուծության (էնդոպարազիտիզմի)։ Մոնոգենոիդները երկկողմ համաչափ, սակավաշարժ, մանր՝ մի քանի մմ երկարությամբ որդեր են։ Այս էկտոպարազիտներն ունեն տիրոջ արտաքին օրգաններին կպչելու հզոր հարմարանքներ։ Մարմնի գլխային ծայրում կան ծծիչներ, ելուստներ, գլանիկներ, իսկ ետին ծայրում՝ ամրացման սկավառակ, որը զինված է խիտինային կարթերով, երկփեղկանի փականներով և երբեմն ծծիչների խմբերով։ Ծծիչները ափսեանման փոսեր են, որոնց շրջագծում կան մկանային գլանիկներ։ Մոնոգենոիդների մարմնի ծածկույթը (տեգումենտը) համապատասխանում է տուրբելարիաների ընկղմված էպիթելին, սակայն զրկված է թարթիչներից։ Տեգումենտն իրենից ներկայացնում է բջիջների զանգված (սինցիտիա), որի վրա կան փշեր՝ տիրոջ մարմնին կպչելու համար։ Տեգումենտի տակ տեղադրված են օղակաձև և երկայնակի մկաններ, որոնց կազմությունը նման է տուրբելարիաների համապատասխան գոյացումներին։ Շնչում են մաշկով։ Արյունատար օրգաններ չունեն։
Ցեստոդներ
Ժապավենաձև որդերը առավել մասնագիտացված ու կատարելագործված մակաբույծներ են, քան տրեմատոդները։ Էնդոպարազիտային կենսակերպի համար ցեստոդները ունեն մի շարք հատուկ հարմարանքներ՝
  1. գլխիկ (սկոլեքս)՝ կպչելու օրգաններով,
  2. մարմնի հատվածայնություն և հատվածների մեջ ինքնուրույն սեռական օրգանների գոյացում,
  3. մարսողության համակարգի վերացում,
  4. բարդ կենսացիկլ, որը ընթանում է տերափոխությամբ։
Ցեստոդների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ։ տարբեր տեսակների մարմնի երկարությունը տատանվում է 1մմ 15 մ սահմաններում։ Մարմինը կազմված է գլխիկից, վզիկից և ստրոբիլից։ վերջինս բաղկացած է տարբեր քանակության հատվածներից (պրոգլոտիդներից)։ Մարմինը որպես կանոն հատվածավորված է։ Գլխիկը գնդասեղաձև է։ Նրա վրա տեղադրված են կպչելու հետևյալ օրգանները։
  1. Կլոր կամ ձվաձև, մկանային, սովորաբար չորս ծծիչ։
  2. Կպչելու ճեղքեր, որոնք տեղադրված են գլխի կողքերին և կոչվում են բոտրիներ։
  3. Հատուկ ճմլող ապարատ՝ բոտրիդներ, որոնք հաճախ զինված են կպչելու լրացուցիչ օրգաններով։
  4. Կարթեր, որոնք պսակաձև տեղադրված են գլխիկի կամ հաճախ կնճիթի, կամ հատուկ չորս շոշափուկանման կնճիթների վրա։ Շատերի մարմինը կազմված է մի քանի տասնյակ կամ հարյուր հատվածներից։ Ոմանք ունեն երկու-երեք հատված։
Թարթիչավոր որդերի մաշկային էպիթելի տակ գտնվում են մկանային մանրաթելեր, որոնք հիմնային /բազալ/ թաղանթով առանձնացած են էպիթելից։ Անմիջապես էպիթելի տակ տեղադրված են օղակաձև (լայնակի), հետո թեք (անկյունագծային) և երկայնակի մկանային շերտերը։ Բոլոր մկանները բաղկացած են հարթ մկանային մանրաթելերից։ Մաշկային էպիթելը նշված մկանների հետ կազմում է բոլոր որդերին յուրահատուկ մաշկամկանային պարկ։ Տուրբելարիաներն ունեն նաև մկանների դորզովենտրալ փնջեր, որոնք չեն մտնում մաշկամկանային պարկի մեջ։ Այս կենդանիները շարժվում են թարթիչների և մկանների օգնությամբ։
Մաշկամկանային պարկի մեջ տեղադրված են ներքին օրգանները։ Վերջիններիս միջև եղած տարածքը լցված է պարենքիմայով, որն իրենից ներկայացնում է մեզոդերմային ծագում ունեցող շարակցական հյուսվածք։ Այն բաղկացած է որոշակի ձև չունեցող, ելուստներով իրար միացած բջիջներից։ Պարենքիմայի մեջ տեղադրված են բազմաթիվ մկանային մանրաթելեր, կենդանու գույնը պայմանավորող պիգմենտներ, գեղձային և ռաբդիտային բջիջներ։ Պարենքիմայի մեջ կուտակվում է սննդային նյութերի պաշար, նրա բջիջներից գոյանում են մասնագիտացված բջջային տարրեր (օրինակ՝ ռաբդիտներ), որոնք հետո տեղափոխվում են էպիթելի մեջ, այդ հյուսվածքի հաշվին է կատարվում վերականգնման (ռեգեներացիայի) պրոցեսը։ Պարենքիման մասնակցում է սնննդային նյութերի տեղափոխմանը։ Նա ծառայում է նաև որպես հենարանային հյուսվածք։
Ցեստոդներ
Ցեստոդների մարմնի ծածկույթը, ինչպես տրեմատոդներինը, ներկայացված է ցիտոպլազմայյին տեգումենտով, որի վրա հաճախ լինում են ծալքեր կամ մատնաձև ելունդներ։ Տեգումենտի հարթ մակերեսը կամ ելունդները ծածկված են պլազմային թաղանթով, որը կրում է մանրաթավիկ։ Տեգումենտի խորքում կան մեծ քանակությամբ վակուոլներմիտոքոնդրիումներ, մանրախողովակներ։ Տեգումենտը բաղկացած է երկու շերտից՝ արտաքին և ներքին։ Նրանց միջև տեղադրված է հիմնային (բազալ) թաղանթը։
Ներքին շերտը ներկայացված է մուգ և բաց գույնի բջիջներով։ Մուգ գույնի բջիջների ցիտոպլազմային ելունդները, խոցելով բազալ թաղանթը, միանում են տեգումենտի արտաքին շերտին։ Առանձնացված, բաց գույնի բջիջները ընդունակ են ֆագոցիտոզի։ Այդ բջիջները կլանում են որդի դեսիմիլյացիայի արգասիքները և ձևավորում կրային մարմնիկներ։ Վերջիններս համարվում են արտաթորության և պաշտպանական գոյացումներ։ Կրային մարմնիկների օգնությամբ որդերը չեզոքացնում են տիրոջ ստամոքսի թթվային միջավայրը և իրենց անաէրոբ շնչառության ընթացքում գոյացած օրգանական թթուները։
Մոնոգենոիդներ
Մոնոգենոիդների մարմնի ծածկույթը (տեգումենտը) համապատասխանում է տուրբելարիաների ընկղմված էպիթելին, սակայն զրկված է թարթիչներից։ Տեգումենտը իրենից ներկայացնում է բջիջների զանգված (սինցիտիա), որի վրա կան փշեր՝ տիրոջ մարմնին կպչելու համար։ Տեգումենտի տակ տեղադրված են օղակաձև և երկայնակի մկանները, որոնց կազմությունը նման է տուրբելարիաների համապատասխան գոյացումներին։ Շնչում են մաշկով։ Արյունատար օրգաններ չունեն։ Տրեմատոդների տեգումենտը բաղկացած է երկու շերտից՝ արտաքին՝ անկորիզ և ներքին՝ կորիզավոր։ Արտաքին շերտը ցիտոպլազմային ջղերով միցած է պարենքիմայի մեջ ընկղմված ներքին շերտի հետ։ Արտաքին անկորիզ շերտը պարունակում է բազմաթիվ միտոքոնդրիումներ, վակուոլներ, նրա մակերեսը ծածկված է խիտ պլազմատիկ թաղանթով (կուտիկուլայով), որի վրա հաճախ հանդիպում են փշեր՝ տիրոջ մարմնին կպչելու համար։ Արտաքին շերտի տակ գտնվում է բազալ թաղանթը, հետո օղակաձև, թեք և երկայնակի մկանները։ Տեգումենտը և նշված մկանները միասին կազմում են մաշկամկանային պարկը։ Վերջինս լցված է շարակցական հյուսվածքով՝ պարենքիմայով, որի մեջ կատարվում է նյութափոխանակություն, կուտակվում ածխաջուր՝ գլիկոգեն։

Մարսողական համակարգի առանձնահատկություններ
Թարթիչավոր որդերի մարսողության համակարգը (ինչպես աղեխորշավորներինը) միջանցիկ չէ։ Հետանցք չունեն։ Բերանը հանդիսանում է միակ անցքը, որի միջոցով սնունդը կլանվում է և չմարսված նյութերը՝ (Էքսկրեմետները) արտահանվում։ Ստորակարգ (անաղիք) տուրբելարիաների մարսողության օրգանները ներկայացված են բերանի անցքով և էկտոդերմային կլանով։ Բերանը տեղադրված է որովայնային կողմում։ Կլանը վերջանում է պարենքիմային բջիջներով շրջապատված մի խումբ մարսողական բջիջներով (կորիզավոր պլազմայի զանգվածով՝ սիցիտիայով)։ Որսը ընկնում է այդ զանգվածի (ինչպես մեծ ամեոբայի) մեջ և մարսվում է ներբջջային եղանակով։ Բարձրակարգ (ուղղաղիքավոր, եռաճյուղաղիքավոր և բազմաճյուղաղիքավոր) տուրբելարիաների մարսողության համակարգը բաղկացած է երկու՝ առջևի (բերան, կլան) և միջին (էնտոդերմային աղիք) բաժիններից։ Կաթնագույն պլանարիայի որովայնային կողմի կենտրոնում տեղադրված բերանի անցքի առջևում կա ակոս (ծծիչ)։ Նշված կենդանիների կլանը շատ լավ է զարգացած։ Այն իրենից ներկայացնում է մկանուտ պատերով խողովակ, որը գտնվում է հատուկ պատյանի մեջ։ Անհրաժեշտության դեպքում կլանը դուրս է հանվում բերանի անցքով և ծառայում որպես ծծող կամ բռնող օրգան։ Որոշ տեսակների միջնաղիքը ուղիղ խողովակի կամ պարկի նման է, մյուսներինը՝ ճյուղավորված է և ունի երեք կամ ավելի ճյուղ։ Ճյուղերը սկսվում են անմիջապես կլանից կամ պարկանման լայնացած աղիքից։ Բազմաճյուղաղիքավոր տուրբելարիաների միջնաղիքի ճյուղավորությունը և ճյուղերի ճառագայթային տեղադրվածությունը առիթ է տվել համեմատելու նրանց մեդուզաների ստամոքսանոթային (գաստրովասկուլյար) համակարգի հետ։ Միջնաղիքի ճյուղավորվածության աստիճանը կախված է որդի մարմնի չափից։ Տուրբելարիաները արյունատար համակարգ չունեն։ Այդ պատճառով միջնաղիքը իր բազմաթիվ ճյուղերով հանդիսանում է ոչ միայն մարսողության, այլև սնունդ փոխադրող օրգան (ինչպես մեդուզաների և սանրակիրների գաստրովասկուլյար համակարգը)։ Միջնաղիքի պատը ծածկված է միաշերտ էպիթելային, ֆագոցիտոզի ընդունակ բջիջներով։ Սրանց միջև տեղադրված են հատուկ գեղձային բջիջներ, որոնք արտազատում են մարսողական ֆերմենտներ։ Սննդի մարսումը աղիքի խոռոչում կատարվում է մասնակի, սննդի մանր կտորները կլանվում են աղիքի էպիթելային բջիջների կողմից և մարսվում ներբջջային եղանակով։ Այսպիսով, մարսողության պրոցեսի տեսակետից տուրբելարիաները քիչ են տարբերվում աղեխորշավորներից։ Երկու խմբի մոտ էլ մարսումը սկզբում մասնակի խոռոչային է և հետո ներբջջային։ Որոշ տեսակների աղիքը հատուկ ծակոտիներով հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ։ Այդ ծակոտիները դերը պարզված չէ։
Թարթիչավոր որդերը մեծամասամբ գիշատիչներ են՝ սնվում են պարզագույններով, մանր սակավախոզանավորներով, խեցգետիններով և միջատների թրթուրներով։ Ոմանք հարձակվում են հիդրաների, փափկամարմինների, ասցիդիաների, երբեմն իրենց ցեղակիցների վրա։ Թարթիչավոր որդերի մի մասն անցել է մակաբուծային կենսակերպի, որը պայմանավորել է նրանց մի շարք օրգանների՝ աչքերի, ռաբիդների վերացումը և սեռական օրգանների հզոր զարգացումը։ Մոնոգենետիկ ծծող որդերի մարսողության համակարգը ներկայացված է մարմնի առջևի ծայրի որովայնային կողմում գտնվող բերանի անցքով, կլանով, կերակրափողով և պարկաձև կամ երկճյուղանի աղիքով։ Խոշոր տեսակների աղիքն ունի կողքային ելունդներ։ Սնվում են տիրոջ էպիթելիալ բջիջներով, տարբեր գեղձերի արտազատուկով, արյունով։ Դիգենետիկ ծծող որդերի մարսողության համակարգը ներկայացված է հետևյալ օրգաններով։ Մարմնի առջևի ծայրում, ափսեաձև ծծիչի գոգովոր կողմի կենտրոնում տեղադրված է բերանի անցքը։ Նրան հաջորդում է նախակլանային խոռոչը և մկանուտ կլանը։ Ծծիչը, նախակլանային խոռոչը և կլանը կազմում են ծծող ապարատը։ Կլանը միացած է էնդոդերմային միջնաղիքին, որն ունի մարմնի դեպի ետին ծայրը ուղղված երոկու կույր ճյուղ։ Որոշ ձևերի մոտ այդ ճյուղերը իրենց հերթին ունեն բազմաթիվ կողքային ելուններ։ Ետանցքը բացակայում է։ Ժապավենաձև որդերի զարգացման բոլոր փուլերում մարսողության համակարգը բացակայում է։ Սնվում են դիֆուզ եղանակով։ Տիրոջ աղիքում պարունակվող սննդային նյութերը ներծծվում են մակաբույծի մարմնի ամբողջ մակերեսով կամ տեգումենտի վրա գտնվող մանրաթավիկներով։ Վերջիններս մեծացնում են մակաբույծի ներծծման մակերեսը և նման են շատ կենդանիների աղիքային մանրաթավիկներին։ Տիրոջ աղիքում ցեստոդները չեն ենթարկվում մարսման, որովհետև արտազատում են մարդու մարսողության ֆերմենտների ազդեցությունը չեզոքացնող նյութեր։ Ցեստոդները, ինչպես մյուս տափակ որդերը, շնչառական և արյունատար օրգաններ չունեն։ Տիրոջ աղիքում թթվածնի գրեթե լրիվ բացակայության պայմաններում ցեստոդները շնչում են անաէրոբ եղանակով։ Այն կատարվում է խմորման ձևով՝ հիմնականում գլիկոգենի ֆերմենտատիվ ճեղքմամբ, որի ընթացքում գոյանում են ածխաթթու գազջրածին, ճարպային թթուներ, (կաթնաթթուվալերիանաթթու, սաթեթթու և այլն), որոնք թունավորում են տիրոջ օրգանիզմը։

Արտաթորության համակարգի առանձնահատկություններ

Ամենաբարակ խողովակի մի ծայրը կույր է, այն պարփակված է ծայրային (տերմինալ) բջիջով, որը տանձաձև է, ունի աստղանման ելունդներ և խոռոչ։ Ամեն մի տերմինալ բջջի խոռոչի մեջ տեղադրված է երկար թարթիչներից բաղկացած փունջ, որն անընդհատ շարժվում է և հիշեցնում հուրի տատանումները (այդ պատճառով տերմինալ բջիջները հաճախ անվանում են ՙառկայծող՚։ Ամեն մի տերմինալ բջջի և նրա ելունդների մեջ գտնվող խոռոչից սկիզբ է առնում ծորան։ Հարևան տերմինալ բջիջների ծորանները միանում են իրար և ստեղծում խոշոր ծորաններ։ Վերջիններս կրկին միանալով առաջացնում են զույգ, մարմնի աջ և ձախ կողմերում տեղադրված, երկայնակի գլխավոր արտաթորության խողովակներ, որոնք մեկ կամ մի քանի արտաթորության անցքով բացվում են դուրս։ Դիսիմիլյացիայի հեղուկ արգասիքները և ավելորդ ջուրը մարմնի պարենքիմայից թափանցում են արտաթորության օրգաններ և տերմինալ բջիջների թարթիչների փնջերի, ինչպես նաև խողովակների ներսի պատերի թարթիչների անընդհատ շարժման շնորհիվ արտահանվում դուրս։ Ծովային անաղիքավոր և բազմաճյուղ աղիքավոր տուրբելարիաների մոտ պրոտոնեֆրիդները թույլ են զարգացած։ Այն հավանաբար, կապված է աղային պայմաններում բնակվելու հետ, որտեղ օրգանիզմը չի ծանրաբեռնվում ջրով։
Մոնոգենետիկ որդեր
Մոնոգենետիկ որդերի արտաթորության օրգանները ներկայացված են զույգ, բաժանված պրոտոնեֆրիդային խողովակներով։ Գլխավոր էքսկրետոր արտազատական խողովակները վերջանում են մարմնի ետին ծայրում զույգ արտաթորության անցքով։
Դիգենետիկ որդեր
Դիգենետիկ որդերի արտաթորության օրգանները ներկայացված են տիպիկ նախերիկամներով (պրոտոնեֆրիդներով)։ Ոմանք ունեն բարդ, ճյուղավորված արտաթորության խողովակներ, որոնք միանալով առաջացնում են կենտ խողովակ և բացվում դուրս մեկ անցքով։ Ժապավենաձև որդերի արտաթորության օրգանները ներկայացված են պրոտոնեֆրիդներով։
Տերմինալ բջիջներն իրենց ՙթարթչային հուրով՚ ցրված են պարենքիմայի մեջ։ Նրանցից սկսվող ծորանները միանում են իրար և կազմում մեջքի զույգ խողովակներ։ Այս խողովակները սկսվում են մարմնի ետին ծայրից, գնում մինչև սկոլեքսը, իջնում մարմնի որովայնային կողմը և վերադառնում նրա ետին ծայրը։ Որովայնային զույգ խողովակները ամեն պրոգլոտիդի ետին մասում միանում են իրար լայնակի խողովակներով (կոմիսուրներով)։ Վերջին պրոգլոտիդում որովայնային խողովակները միաձուլվում և ստեղծում են միզապարկ, որը բացվում է դուրս՝ արտաթորության անցքով։ Հետագայում, երբ սեռահասուն պրոգլոտիդները պոկվում են ստրոբիլից, ծայրային պրոգլոտիդի մոտ առաջանում է չորս՝ երկու մեջքային և երկու որովայանյին երկայանակի խողովակների արտաթորության անցք։ Որոշ ցեստոդների արտաթորության համակարգը ցանցանման է։ Բոլոր խողովակները ի վերջո միանում են իրար և մարմնի ետին ետին ծայրում բացվում դուրս՝ մեկ արտաթորության անցքով։

Նյարդային համակարգի առանձնահատկություններ

Նյարդային համակարգը թարթիչավոր որդերի դասի սահմանում բավականին բազմազան է և հնարավորություն է տալիս պատկերացնել նրա էվոլյուցիոն ուղին։ Այստեղ, ցրված նյարդային բջիջներից գոյացած նյարդային հանգույցները, ի տարբերություն աղեխորշավորների, աստիճանաբար տեղափոխվում են մարմնի առջևի ծայրը։ Դիֆուզ նյարդային բջիջների կարգավորման շնորհիվ գոյանում են նյարդային մանրաթելեր, իսկ վերջիններից՝ երկայնակի նյարդային բներ, որոնք միանում են ուղեղային հանգույցներին։ Նյարդային համակարգը աստիճանաբար ընկղմվում է պարենքիմայի մեջ, ձևավորվում են լայնակի նյարդային թելեր, երկայնակի նյարդային բներ։ Առավել պարզ՝ անաղիք տուրբելարիաների նյարդային համակարգը թույլ է զարգացած։ Այն ներկայացված է մակերեսային տեղադրված դիֆուզ նյարդային հյուսակով, որը հիշեցնում է աղեխորշավորների համապատասխան համակարգը։ Մարմնի առջևի ծայրում, որտեղ նյարդային հյուսակը ավելի խիտ է, դիտվում է նյարդային բջիջների կուտակում և փոքր ուղեղային հանգույցի գոյացում։ Վերջինս սկզբնական շրջանում նյարդավորում է միայն հավասարակշռության օրգանը՝ ստատոցիստը։ Այդ ուղեղային հանգույցից գրեթե ճառագայթաձև սկիզբ են առնում 5-6 զույգ երկայանակի նյարդային բներ։ Գնդաձև բազմաճյուղաղիքավոր տուրբելարիաների գլխային հանգույցը (գլխուղեղը) տեղադրված է մարմնի մոտավորապես կենտրոնի մեջքային կողմում, իսկ երկարավուն մարմին ունեցող թարթիչավոր որդերի մոտ՝ մարմնի առջևի ծայրում։ Ուղեղային հանգույցից աստղաձև սկիզբ են առնում 11 զույգ նյարդային բներ, որոնցից ամենալավ զարգացած են ետին զույգ բները։ Բոլոր երկայնակի նյարդային բները, իրենց ամբողջ երկարությամբ միացած են լայնակի նյարդային թելերով՝ կոմիսուրներով։ Ավելի բարդ կազմություն ունեցող եռաճյուղաղիքավորների գլխային հանգույցը՝ գլխուղեղը, որը տեղաշարժվել է դեպի մարմնի առջևի ծայրը, բաղկացած է երկու՝ աջ և ձախ բաժիններից։ Այստեղ գլխուղեղից սկսվում են կարճ, դեպի առաջ՝ զգայարանները գնացող նյարդեր, և դեպի ետ գնացող 3 զույգ (փորային, մեջքային և կողքային) հզոր երկայանկի նյարդային բներ։ Նշվածներից համեմատաբար լավ են զարգացած զույգ որովայնային նյարդային բները։

Մոնոգենետիկ ծծող որդերԲոլոր երկայնակի նյարդային բները միացած են լայնակի նյարդային թելերով։ Այս դեպքում երկայանկի և լայնակի նյարդային բները ստեղծում են ճիշտ ցանց։ Ցանցաձև, ճառագայթային համաչափ նյարդային համակարգ ունեն ուղիղաղիքավոր տուրբելարիաները։ Վերը նշվածը ցույց է տալիս, թե ինչպես է գոյանում գլխուղեղը և տեղաշարժվում այն մարմնի կենտրոնական մասից դեպի նրա առջևի ծայրը, ինչպես են միաձուլվում և կրճատվում գլխուղեղից սկսվող բազմաթիվ ճառագայթաձև տեղադրված բները (ճառագայթային համաչափություն) և, ի վերջո, ձևավորում զույգ, հզոր երկայնակի նյարդային բներ (երկկողմ համաչափություն)։
Մոնոգենետիկ ծծող որդերի նյարդային համակարգը բաղկացած է ուղեղային հանգույցներից (գանգլիայից) և նրանից սկսվող երեք զույգ (մեջքային, կողային և փորային) երկայնակի նյարդային բներից։ Երկայնակի նյարդային բները միացած են լայնակի նյարդային բներով՝ կոմիսուրներով։ Նրանք նյարդավորում են որդի մարմնի ետին ծայրում գտնվող ֆիքսող օրգանները։

Տրեմատոդների նյարդային համակարգ
Տրեմատոդների նյարդային համակարգը նման է թարթիչավոր որդերի համապատասխան օրգաններին, բայց թույլ է զարգացած։ Այն բաղկացած է զույգ ուղեղային հանգույցներից, մերձկլանային նյարդային օղակից և նյարդային բներից։ Հանգույցներից սկսվող և մարմնի առջևի ծայրը գնացող նյարդային բները նյարդավորում են բերանի ծծիչը։ Հնագույցներից սկիզբ են առնում և դեպի մարմնի ետին ծայրը գնում երեք զույգ՝ մեջքային, փորոյին և որովայնային երկայնակի բներ։ Առավել լավ են զարգացած որովայնային զույգ բները։ Բոլոր երկայնակի նյարդային բները իրար հետ միանում են լայնակի օղակաձև նյարդային թելերով (կոմիսուրներով)։

Ցեստոդների նյարդային համակարգ
Ցեստոդների նյարդային համակարգը, ինչպես մյուս տափակ որդերինը ներկայացված է կոմիսուրներով միացած զույգ գլխային հանգույցներով և նրանցից սկսվող տարբեր քանակության (6-ից մինչև 12) երկայանակի նյարդային բներով։ Վերջիններիս մեջ ամենախոշորները նյարդային բներն են։ Որոշ տեսակների (Moniezia expansa) զույգ գլխային գանգլիաները միացնող նյարդային թելերը (կոմիսուրները) կազմում են նյարդային օղակ։ Այս օղակից սկսվում են և դեպի մարմնի առջևի ծայրը գնում չորս նուրբ նյարդեր, որոնք ծծիչի տակ միանում են նյարդային թելերվ և ձևավորում երկրորդ նյարդային օղակը։ Առաջին, գլխավոր նյարդային օղակից սկիզբ են առնում և դեպի մարմնի ետին ծայրը գնում երկու խոշոև (կողքային) և չորս մանր նյարդային բներ։ Այդ երկայնակի նյարդային բները պրոգլոտիդում միանում են իրար օղակաձև կոմիսուրներով։

Զգայարաններ
Տուրբելարիաներն ունեն մի շարք զգայարաններ՝ տանգո- քեմո- և ֆոտոռեցեպտորներ, հավասարակշռության օրգաններ։
Տանգոռեցեպտորներ
Տանգոռեցեպտորները ներկայացված են մաշկի մեջ ցրված ծայրամասային նյարդային ճյուղերին միացած շոշափելիքի բջիջներով, որոնք ունեն զգայուն թարթիչներ։ Շոշափելիքի թարթիչավոր բջիջները տարածված են ամբողջ մարմնով, բայց նրանք շատ են հատկապես մարմնի առջևի ծայրում և նրա կողքերին։ Մեխանիկական և քիմիական արտաքին գրգիռները անմիջապես ազդում են թարթիչների (մտրակների) վրա։ Թարթիչները միացած են շոշափելիքի բջիջներին, իսկ վերջիններս՝ գլխային հանգույցին։ Այսպիսի կազմությունը ապահովում է կենդանու ընդհանուր կենտրոնացված ռեակցիան։ Ոմանք ունեն նաև ջրի շարժումը (հոսանքը) ընկալող զգայարաններ։ Քիմիական զգայարանները ներկայացված են կամ՝ գլխի կողքերին տեղադրված թարթիչային փոսերով, կամ՝ փորի վրա գտնվող թարթիչային ակոսներով, կամ՝ կլանի վրա տեղադրված օղակաձև թարթիչային ակոսով։
Տուրբելարիաների մեծ մասը ունի մեկ կամ մի քանի զույգ (ոմոնք 1000-ից ավելի) աչքեր, որոնք գտնվում են մարմնի առջևի մասի մաշկի էպիթելի տակ։ Աչքերը բաղկացած են պիգմենտային գավաթիկից և տեսողական բջիջներից։ Պիգմենտային գավաթը բաղկացած է մեկ մեծ, կամ մի քանի փոքր պիգմենտային բջիջներից, որոնք իրենց գոգովոր կողմով ուղղված են դեպի մարմնի մակերեսը։ Գավաթի մեջ տեղադրված են մեկ կամ մի քանի գնդասեղաձև տեսողական բջիջներ։ Այս բջիջների լայնացած մասը գտնվում է գավաթի ուռուցիկ կողմում, իսկ նեղ մասը գավաթի գոգավոր կողմում։ Տեսողական բջիջներից սկսվում են տեսողական մանրաթելերը, որոնք միանալով ձևավորում են տեսողական նյարդը։ Այն դուրս է գալիս աչքի գոգավոր կողմից և գնում է միանում ուղեղի հետ։ Տուրբելարիաների աչքերը կոչվում են դարձված (ինվերտացած), որովհետև լույսը սկզբում անցնում է տեսողական բջջի պլազմայով և հետո հասնում նրա լուսազգայուն մասին (ցուպիկներին, սրվակներին)։ Տուրբելարիաների մեծ մասն ունի նաև հավասարակշռության օրգան՝ պարփակված բուշտ (ստատոցիստ), որի մեջ տեղադրված է ածխաթթվային կրից բաղկացած քարը (ստատոլիտօտոլիտ)։ Հավասարակշռության օրգանը գտնվում է գլխային հանգույցի մոտ և կապված է վերջինիս հետ։

Կլոր որդեր

Կլոր որդեր

Կլոր որդերնեմատոդներ (լատ.՝ Nematoda, Nematodes),առաջնախոռոչավոր որդերի տիպ։ Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկմ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը)։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգըկազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո- և ֆոտոռեցեպտորներ։ Արտաթորության համակարգըմիաբջջի գեղձիկներն են կամ կողմնային, ներբջջային խողովակները։ Սովորաբար բաժանասեռ են։ Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։ Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնքմակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր։ Վերջիններս փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերումծովերում։ Սնվում ենբակտերիաներովջրիմուռներովդետրիտով, կան նաև գիշատիչ ձևեր։ Շատ կլոր որդեր բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով։ Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդըմազագլուխը,սրատուտը և այլն։ Մարդու և 

կենդանիների օրգանիզմում առաջացնում են մի շարք հիվանդություններ։