Մերկասերմերի բազմացումը
Մերկասերմերը բազմանում են սերմերեվ, որոնք առաջացնում են կոներում և մերկ վիճակում գտնվում են կոների թեփուկների արանքում: Գարնանը սոճու նույն բույսի ճյուղերի վրա առաջանում են կանաչադեղավուն արական կոներ և կարմրավուն իգական կոներ: Գարնանը փոշեհատիկները քամու միջոցով արական կոներից տեղափոխվում են իգական կոնի սերմնբողբոջների վրա և տեղի է ունենում փոշոտոմ: Փոշեհատիկը` փոշեմուտքով թափանցում է սերմնաբողբոջ: Այնուհետև իգական կոների թեփուկները խեժով սոսնձվում , կպչում են և ամուր փակվում: Ձվաբջջի հասունացման պահին փոշեհատիկը ծլում է, փոշեխողովակով երկու սպերմանները հասնում են սերմնաբոզբոջում գտնվող արքեգոնիումին: Նրանցից մեկը միանում է ձվաբջջին, տեղի է ունենում բեղմնավորումէ առաջանում է զիգոտ (բեղմնավորված ձվաբջիջ): Զիգոտից առաջանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից` սերմը: Սերմերը կոների թեփուկների վրա դասավորված են զույգ-զույգ , բաց վիճակում մերկ, որի պատճառով բոլոր փշատերևները կոչվում են մերկասերմեր: Իգական կոները աստիճանաբար են աճում: Սկզբում նրանք կանչավուն են իսկ երբ սերմերը հասունանում են, փայտանում են ու դառնում դարչնագույն: Սոճու սերմերը հասունանում են փոշոտումից և բեղմնավորումից մեկ ու կես տարի հետո, իսկ կոներից թափվում են երկու տարի հետո: Սերմը կազմված է սազմից, էնդոսպերմից և սերմնամաշկից: Սերմերն ունեն թաղանթաթևեր, որոնց օգնությամբ քամու միջոցով թռչում են տարածվում: Նպաստավոր պայմաններում սերմերը ծլում են և առաջացնում են նոր բույս:
Комментариев нет:
Отправить комментарий