четверг, 3 ноября 2016 г.

Աշուն...

Աշուն է...

Ամեն տարի մեծ սպասումով ու հատուկ երջանկությամբ եմ հիշում աշունը, մտածում նրա գեղեցկությունների մասին: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է.

այն ընդհանուր կողմեր ունի իմ ներաշխարհի հետ. թախծոտ հարցական հայացք, հաճախ թաց աչքեր, լռություն, գունագեղ ու բազմապիսի հագուստներ… 
Ամեն տեղ ուրիշ է աշունը: Ես սիրում եմ Հայաստանի և հատկապես Երևանի աշունը. ամեն օր արթնանում եմ մի ուրիշ թարմությամբ, աշխատում վայելել յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր տարրի գեղեցկությունը:



Ինձ շատ է գրավում արևածագը: Արթնանալով սենյակ ներթափանցած արևի առաջին շողերից` իմ տրամադրությունը լինում է երկնային, դրախտային, լուսավոր, երբ ամեն մի հոգս թվում է անցողիկ և լուծելի: Արևը սկսում է բարձրանալ` տարածելով լույսը քաղաքի վրա, լուսավորելով Մասիսների լուսապսակ ճակատները. ձյունը փայլփլում է, կարծես ադամանդ լինի:

Աշուն է  


Ամեն տարի մեծ սպասումով ու հատուկ երջանկությամբ եմ հիշում աշունը, մտածում նրա գեղեցկությունների մասին: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է. այն ընդհանուր կողմեր ունի իմ ներաշխարհի հետ. թախծոտ հարցական հայացք, հաճախ թաց աչքեր, լռություն, գունագեղ ու բազմապիսի հագուստներ… 
Ամեն տեղ ուրիշ է աշունը: Ես սիրում եմ Հայաստանի և հատկապես Երևանի աշունը. ամեն օր արթնանում եմ մի ուրիշ թարմությամբ, աշխատում վայելել յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր տարրի գեղեցկությունը:
Ինձ շատ է գրավում արևածագը: Արթնանալով սենյակ ներթափանցած արևի առաջին շողերից` իմ տրամադրությունը լինում է երկնային, դրախտային, լուսավոր, երբ ամեն մի հոգս թվում է անցողիկ և լուծելի: Արևը սկսում է բարձրանալ` տարածելով լույսը քաղաքի վրա, լուսավորելով Մասիսների լուսապսակ ճակատները. ձյունը փայլփլում է, կարծես ադամանդ լինի:

Комментариев нет:

Отправить комментарий