понедельник, 22 мая 2017 г.

Իտալյայում նշում են նոր տարին այսպես

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին:Իտալիայում Ձմեռ պապը Բաբո Նատալին է: Իտալացիները համարում են, որ Նոր տարին պետք է սկսել ամեն հին բանից ազատվելով: Այդ պատճառով Ամանորի գիշերը նրանք, ըստ ընդունված կարգի, պատուհանից դուրս են շպրտում հին իրերը: Իտալացիներն իրենց այս ավանդույթը շատ են սիրում և այն իրագործում են մեծ կրքոտությամբ: Ըստ հավատալիքների, հին իրերից ազատվելու դեպքում դրանց տեղն անպայման նորերն են գրավելու: Իտալացիներն Ամանորի սեղանին դնում են ընկույզ, ոսպով պատրաստված կերակուրներ և խաղող: Սրանք երկարակեցության, առողջության ու բարեկեցության խորհրդանիշներն են: Իտալիայի գավառներում վաղուց գոյություն ունի մի ավանդույթ, ըստ որի հունվարի 1-ի վաղ առավոտյան աղբյուրից ջուր պետք է տուն տանել: «Եթե մտերիմներիդ ոչինչ չես կարողանում նվիրել, ապա նվիրիր ջուր՝ զեյթունի ճյուղի հետ միասին», – ասում են իտալացիները:Իտալացիները կրքոտությամբ պատուհանից դուրս են շպրտում հին արդուկներն ու աթոռները,հին արդուկներ:Հին հավատալիքների համաձայն, այդ գիշեր թռչում-գալիս է բարի փերի Բեֆանը: Նա դռները բացում է փոքրիկ ոսկե բանալիով ու տուն մտնելով՝ նվերներով լցնում է հատուկ այդ նպատակով վառարանի վրա դրված նրանց գուլպաները: Իսկ ովքեր վատ են սովորել կամ անկարգություններով են աչքի ընկել, փերին նրանց գուլպաների մեջ ածուխի կտոր է դնում:Իտալացիների համար կարևոր է նաև, նոր տարում թե ում առաջինը կհանդիպեն: Հունվարի 1-ին եթե նրանք առաջինը հանդիպում են վանականի կամ քահանայի, ապա դա վատ նախանշան է նրանց համար: Ցանկալի չէ նաև փոքր երեխայի հանդիպելը, իսկ ծեր ու կորացած մարդու հետ հանդիպումը, նրանց կարծիքով, երջանկություն կարող է բերել:

Комментариев нет:

Отправить комментарий