вторник, 25 июля 2017 г.

Ծաղիկներ

Ծաղիկներ

Ծաղիկների հիմնական ֆուկցիան օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելնակ է: Երկու տիպի փոշոտում կա ` ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում: Ինքնափոշոտումը կատարվում է երկսեռ ծաղիկներում, երբ ծաղկափոշին փոշանթներից թափվում է նույն ծաղկի սպիի կամ փոշոնոթից որևէ այլ եղանակով փոխադրվում է սպիի վրա մի ծաղկի սահմաններում: Սակայն երկսեռությունը դեռևս բոլորովին էլ չի կանխորոշում ինքնափոշոտումը: Ինքնափոշոտումը տեղի է ունենում այն պայմանի դեպքում, երբ մոտավորապես միաժամանակ հասունանում են ծաղկափոշին և սաղմնապարկը: Հասունացած փոշանոթը պայթում է, ծակափոշին դուս է գալիս, և ծաղիկը քամուց ճոճվելու ժամանակ կամ միջատի օգնությամբ ծակափոշին կարող է ընկնել իր իսկ ծաղկի սպիի վրա: Բացի դրանից, անհրաժեշտ է նաև,որ բիոֆիզիկական և բիոքիմկան կարգի խոչնդոտներ չլինեն: Այսպես օրինակ երբեմն ծաղկափոշին ֆիզիկապես չի կարող ընկնել սպիի վրա իր ծաղկում` փոշանթերի և սպիի դասավորություն կամ թե այն պատճառով, որ փոշանթը բացվում է սպիի հակառակ կողմում:

Մերկասերմերի բազմացումը

Մերկասերմերը բազմանում են սերմերեվ, որոնք առաջացնում են կոներում և մերկ վիճակում գտնվում են կոների թեփուկների արանքում: Գարնանը սոճու նույն բույսի ճյուղերի վրա առաջանում են կանաչադեղավուն արական կոներ և կարմրավուն իգական կոներ: Գարնանը փոշեհատիկները քամու միջոցով արական կոներից տեղափոխվում են իգական կոնի սերմնբողբոջների վրա և տեղի է ունենում փոշոտոմ: Փոշեհատիկը` փոշեմուտքով թափանցում է սերմնաբողբոջ: Այնուհետև իգական կոների թեփուկները խեժով սոսնձվում , կպչում են և ամուր փակվում: Ձվաբջջի հասունացման պահին փոշեհատիկը ծլում է, փոշեխողովակով երկու սպերմանները հասնում են սերմնաբոզբոջում գտնվող արքեգոնիումին: Նրանցից մեկը միանում է ձվաբջջին, տեղի է ունենում բեղմնավորումէ առաջանում է զիգոտ (բեղմնավորված ձվաբջիջ): Զիգոտից առաջանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից` սերմը: Սերմերը կոների թեփուկների վրա դասավորված են զույգ-զույգ , բաց վիճակում մերկ, որի պատճառով բոլոր փշատերևները կոչվում են մերկասերմեր: Իգական կոները աստիճանաբար են աճում: Սկզբում նրանք կանչավուն են իսկ երբ սերմերը հասունանում են, փայտանում են ու դառնում դարչնագույն: Սոճու սերմերը հասունանում են փոշոտումից և բեղմնավորումից մեկ ու կես տարի հետո, իսկ կոներից թափվում են երկու տարի հետո: Սերմը կազմված է սազմից, էնդոսպերմից և սերմնամաշկից: Սերմերն ունեն թաղանթաթևեր, որոնց օգնությամբ քամու միջոցով թռչում են տարածվում: Նպաստավոր պայմաններում սերմերը ծլում են և առաջացնում են նոր բույս

Комментариев нет:

Отправить комментарий