понедельник, 22 мая 2017 г.

Արևի նման նայիր աշխարհին:


Եթե արևը չլիներ, չէր լինի նաև այն, ինչ մենք տեսնում ենք: Ես ավելի կարևորում եմ ոչ թե արևին, այլ այն լույսին, որը լուսավորում է մեզ: Արևի փոխարեն կարող է լինել ցանկացած մեկ այլ աստղ, սակայն հենց լույսն է մեզ տաքացնում, փայփայում և ամենակարևորը՝ լույսն է մեզ տեսիլքներ տալիս:
Մարդիկ ևս պետք է լինեն կարևորագույն մեզ համար: Չէ՞ որ մարդիկ ևս կարող են տաքացնել մեզ և տալ ավելին, քան լույսը և արևը: Հարազատ մարդիկ ամենակարևորն են մեզ համար, հենց նրանք են մեզ ուժ տալիս ապրել:
Օտար մարդիկ և ողջ աշխարհը ևս մեզ տալիս են այն զգացումը, որը ոչ մի այլ էակ չի կարող տալ:
Արևը և մարդիկ մեզ համար պետք է նույնը լինեն, քանի որ հենց նրանք են մեզ հնարավորություն և ուժ տալիս ապրել:
Ջուրը ես մեր ծնողներին եմ նմանեցնում, որովհետև առանց ջրի՝ առանց նրանց, մենք չենք կարող ապրել: Մենք ծնունդ ենք առնում ջրից:

Ընկերները նման են ժայռից կախված պարանի, քանի որ հենց նրանք են մեզ ձեռք մեկնում, երբ մենք ընկնում ենք

Комментариев нет:

Отправить комментарий