понедельник, 22 мая 2017 г.

Առաջին Ձյուն



   Ահա երկնքից հանդարտ իջնում է ձյան առաջին փաթիլը, որը իր հետ բերում է մի նոր ջերմություն: Նրանք կարծես երկնքից պոկված աստղեր լինեն: Իջնում են շատ հանդարտ, մեղմ, պարելով: Իրենց ճերմակ լույսով կարծես ուզում են մարդկանց պարգևել ուրախություն, բայց, ավաղ, չի ստացվում: Երևի մարդկանց սառնությունը տեսնելով նրանք սկսում են արտասվել և դրանից էլ վայրկենական կորչում են ու անհետանում: Ձյունը իջնում է երկրի վրա, որպեսզի ուրախացնի մարդկանց, իսկ մարդիկ ամենևին էլ չեն նկատում նրա գեղեցկությունը, միայն արագ քայլերով անցնում են նրա վրայով: Շատ կուզեի ես էլ դառնալ ձյան մի փաթիլ, սակայն ոչ կարճ ժամանակով: Կլինեի երկնքից պոկված աստղիկ: Լինելով փաթիլ ես կդիպչեի մարդկանց այտերին ու կզգայի նրանց և սառնությունը, և ջերմությունը: Ձյան փաթիլները դրանք բնության գեղեցիկ առեղծվածներն են: Երբ գալիս է առաջին ձյունը, այն շատ գեղեցիկ է: Փորձեք նայել ձեր շուրջը և կտեսնեք, որ ամեն ինչ հիանալի է: Նայում ես ծառերին և հիանում.նրանք կարծես նորահարսեր լինեն: Երբ ցանկանում ես վերցնել փաթիլը, միանգամից ջուր է դառնում ու հալչում ափերիդ մեջ: Սիրում եմ քեզ, առաջին ձյուն, դու ինձ բերում ես երջանկություն

Комментариев нет:

Отправить комментарий